Կրակոցներ Կիևում․ վեց զոհ, հարձակվողը սպանվել է, պատանդները ազատ են արձակվել
Կիևում Գոլոսեևսկի շրջանում անհայտ տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 14-ը։ Նա հետո պատանդներ է վերցրել սուպերմարկետում, սակայն հատուկ ուժերի գրոհի ընթացքում սպանվել է, իսկ պատանդները՝ ազատվել։

Շաբաթ օրը Կիևում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Գոլոսեևսկի շրջանում։ Զոհվել է վեց մարդ։ Հարձակվողը սպանվել է ձերբակալման ընթացքում․ իրավապահները գրոհել են սուպերմարկետը, որտեղ նա բարիկադավորվել էր, այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին հինգ զոհի մասին։ Այնուհետև ևս մեկ կին մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից։
Տուժածների թիվը նույնպես աճել է լուրի հրապարակումից հետո։ Այժմ հաղորդվում է, որ 14 մարդ հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով։ Իշխանությունները նշել են, որ բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Հաջողվել է փրկել չորս պատանդի։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը որպես «ահաբեկչական գործողություն»։
«Գոլոսեևսկի շրջանում փողոցում վիրավորների թվում կա նաև երեխա։ Բժիշկները նրան տեղափոխում են հիվանդանոց։ Մեծահասակ տուժածներին զննում են և օգնություն ցուցաբերում», — սոցիալական ցանցերում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Ազգային ոստիկանության հատուկ ստորաբաժանումները իրականացրել են խանութի գրոհը, որտեղ գտնվել է հանցագործը։ Նա պատանդներ էր վերցրել և ձերբակալման ընթացքում կրակ էր բացել ոստիկանների վրա։ Մինչ այդ բանակցողները փորձել էին նրա հետ կապ հաստատել», — հայտնել են ոստիկանությունից։
Հաղորդվում է, որ տղամարդը նախ կրակել է անցորդների վրա փողոցում, ապա պատանդներ է վերցրել Կիևի Գոլոսեևսկի շրջանի սուպերմարկետում։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն նշել է, որ հրաձիգը 58-ամյա, Մոսկվայում ծնված տղամարդ է։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։