Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելը):

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վարույթով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելը):
«Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը»,- փոխանցել են Քննչական կոմիտեից։
Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Ավետ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի մոտ ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, որոնց թվում են՝
-
Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը,
-
Նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը,
-
Աբովյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանը,
-
Նաիրի Հակոբյանի ընկերը՝ «Էլլարի Սաքո» մականվամբ հայտնի Սարգիսը,
-
Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և Ազատ Շահոյանը:
Համացանցում տարածված տեսագրությունում երևում է, թե ինչպես են չորս տղամարդիկ մոտենում գետնին ընկած քաղաքացուն (ըստ աղբյուրի՝ Ավետ Կոնջորյանին) և ոտքերով ու բռունցքներով հարվածներ հասցնում նրան, որից հետո հեռանում են դեպքի վայրից:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջադեպին նախորդել է վեճ․ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցրել։ Makaryan News-ի հրապարակած տեսանյութում արձանագրվել էր դրվագներից մեկը, թե ինչպես է Կոնջորյանը՝ պարեկային ավտոմեքենայի ուղեկցությամբ անցնելիս, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում Հակոբյանի տան ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։