Հայաստան
6 մայիսի 2026 • 09:48
Կնքվել է պայմանագիր FlyOne Armenia և Airbus ընկերությունների միջև
Այս գործընկերությունը կդառնա FlyOne Armenia-ի հետագա վերելքի հիմքը։

FlyOne Armenia ընկերությունը հայտարարում է ռազմավարական կարևորության համաձայնագրի ստորագրման մասին Airbus ընկերության հետ:
Ընկերությունը տարածել է հաղորդագրություն և տեղեկացրել այդ մասին:
«Այսօր հիրավի պատմական օր է մեր երկրի, հայկական ավիացիայի և Հայաստանի առաջատար ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի համար։
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդների ներկայությամբ FlyOne Armenia-ն և Airbus-ը ստորագրեցին սեփականության իրավունքով երկու Airbus A321-200NX տիպի օդանավերի ձեռքբերման պայմանագիր։
Ինձ համար՝ որպես FlyOne Armenia-ի հիմնադիր, այս պահը ոչ միայն նշանակալի էր, այլև հուզիչ։ Սա այն հանգրվաններից է, երբ երկար տարիների աշխատանքը, հավատը և հետևողականությունը վերածվում են տեսանելի արդյունքի։
Առանց չափազանցության պետք է նշեմ, որ այս համաձայնագիրը պարզապես նոր օդանավերի ձեռքբերման մասին չէ, թեև դա էլ ինքնին աննախադեպ իրադարձություն է հայկական ավիացիայի համար։ Այն նաև FlyOne Armenia-ի ինստիտուցիոնալ կարողությունների, մասնագիտական ներուժի, գիտելիքի և միջազգային վստահության ամրապնդման կարևոր վկայություն է։ Ես հպարտ եմ այս համագործակցությամբ և ուրախ եմ, որ Airbus-ի հետ հանդես ենք գալիս որպես անմիջական գործընկեր»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը վստահություն է հայտնել, որ այս գործընկերությունը կդառնա FlyOne Armenia-ի հետագա վերելքի հիմքը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։