Կլիմայական ռիսկերը լուրջ մարտահրավեր են երեխաների համար
Երեխաների շրջանում տարածված կլիմայական ռիսկերից են՝ օդերևութաբանական երաշտը (ավելի քան 650,000 երեխա), գյուղատնտեսական երաշտը (ավելի քան 375,000 երեխա), հաճախակի ջերմային ալիքները (460,000 երեխա) և գետերի վարարումից առաջացող ջրհեղեղները (շուրջ 20,000 երեխա)։

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կլիմայական ռիսկերը լուրջ մարտահրավեր են երեխաների համար։
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց - 2026»-ը, որը ներկայացնում է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը երեխաների վրա ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակում։
Իրավիճակը Հայաստանում
Ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է առնվազն երկու, իսկ շուրջ 30,000 երեխա՝ առնվազն երեք կլիմայական վտանգի ազդեցության։
Օդի աղտոտվածության ազդեցությանը ենթարկվում է ավելի քան 668,000 երեխա։
Երեխաների շրջանում տարածված կլիմայական ռիսկերից են՝ օդերևութաբանական երաշտը (ավելի քան 650,000 երեխա), գյուղատնտեսական երաշտը (ավելի քան 375,000 երեխա), հաճախակի ջերմային ալիքները (460,000 երեխա) և գետերի վարարումից առաջացող ջրհեղեղները (շուրջ 20,000 երեխա)։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը
Երեխաների իրավունքները պաշտպանելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին և գործընկերներին՝
Նվազեցնել արտանետումները.
Հրաժարվել հանածո վառելիքից և անցնել վերականգնվող էներգիայի։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։