Կխթանվեն վարձակալների կողմից պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու դրա արժեքի բարձրացումը
Այս փոփոխության արդյունքում կնվազի լրացուցիչ վարչարարությունը, կկրճատվեն գործընթացի ժամկետները, ինչը կնպաստի աճուրդներին ավելի շատ մասնակիցներ ներգրավելուն և առողջ մրցակցության ապահովմանը։

փոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնց նպատակն է խթանել պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործումն ու բարձրացնել դրա արժեքը։
Նոր կարգավորումներով սահմանվում է, որ այն վարձակալները, ովքեր սեփական միջոցներով ներդրումներ կկատարեն պետական գույքի բարելավման ուղղությամբ, պայմանագրերի վերակնքման ժամանակ կստանան իրավականորեն ամրագրված նյութական խթան՝ որոշակի զեղչ ձևավորված վարձավճարի նկատմամբ։
Ըստ հիմնավորման՝ այս մոտեցումը միաժամանակ լուծում է երկու կարևոր խնդիր.
-
Խրախուսվող ներդրումները կնպաստեն պետական գույքի ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակի արագ և որակյալ բարելավմանը՝ առանց պետբյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի:
-
Վարձավճարի զեղչը ստեղծում է կանխատեսելի պայմաններ, ինչի շնորհիվ տնտեսվարողները չեն խուսափի կապիտալ ներդրումներ անելուց:
Որոշմամբ վերացվել է պետական գույքն աճուրդով վարձակալության տրամադրելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի և www.azdarar.am կայքերում հայտարարություն տեղադրելու պահանջը (համապատասխան մարմիններից հայտեր ստանալու դեպքում)։
Այս փոփոխության արդյունքում կնվազի լրացուցիչ վարչարարությունը, կկրճատվեն գործընթացի ժամկետները, ինչը կնպաստի աճուրդներին ավելի շատ մասնակիցներ ներգրավելուն և առողջ մրցակցության ապահովմանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։