Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Նախագծի հիմնական նպատակն է առավել հստակ ու վերահսկելի դարձնել այն մեխանիզմները, որոնցով ՀՀ հարկային մարմինն օտարերկրյա գործընկերների հետ փոխադարձության սկզբունքով տվյալներ է փոխանակում ռեզիդենտների բանկային և ֆինանսական հաշիվների վերաբերյալ:

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արդիականացնել և կատարելագործել ֆինանսական հաշիվների տեղեկատվության միջազգային փոխանակման գործող համակարգը:
Նախագծի հիմնական նպատակն է առավել հստակ ու վերահսկելի դարձնել այն մեխանիզմները, որոնցով ՀՀ հարկային մարմինն օտարերկրյա գործընկերների հետ փոխադարձության սկզբունքով տվյալներ է փոխանակում ռեզիդենտների բանկային և ֆինանսական հաշիվների վերաբերյալ:
Հարցն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններով հստակեցվում և ընդլայնվում են «հաշվետու հաշիվ» և «հաշվետու ֆինանսական կազմակերպություն» հասկացությունները:
«Այսուհետև վերահսկողական և հաշվետվողական դաշտում կներառվեն ոչ միայն բանկերը, այլև ներդրումային ֆոնդերն ու ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կառույցները»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Բացի հասկացությունների հստակեցումից, փաթեթով նախատեսվում են ընթացակարգային լուրջ փոփոխություններ: Մասնավորապես՝ հաշվետու ֆինանսական հաստատություններում կիրականացվեն թեմատիկ հարկային ստուգումներ: Դրանք ուղղված են լինելու ֆինանսական հաշիվների տվյալների համապատասխանության, ճշտության և ամբողջականության ստուգմանը:
Նախագծով հստակ սահմանվում են նաև այն իրավական ու ֆինանսական հետևանքները (պատժամիջոցները), որոնք կիրառվելու են ֆինանսական հաստատությունների նկատմամբ՝ սահմանված կարգի խախտումներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում:
Զեկուցողն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային կոնվենցիայի շրջանակում ֆինանսական տեղեկատվության ավտոմատացված փոխանակումն իրականացնում է արդեն մեկ տարի:
-
Անցած տարվա արդյունքներով՝ հայկական կողմը տվյալներ է փոխանակել ավելի քան 40 երկրների հետ:
-
Հեռանկարը՝ նպատակ կա հետագայում ընդլայնել այս աշխարհագրությունը՝ գործընթացում ներգրավելով միջազգային կոնվենցիային անդամակցող բոլոր պետություններին:
խորհրդարանական քննարկման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը: Օրենսդրական փաթեթի քննարկումները խորհրդարանում շարունակվում են:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։