Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը խոսել է Հայաստանի համար գագաթնաժողովի նշանակության մասին
«Ես կարծում եմ, որ սա շատ ուժեղ ազդակ է Հայաստանի համար».Խորվաթիայի վարչապետ
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ ճեպազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի համար գագաթնաժողովի նշանակությանը մասին՝ շեշտելով դրա քաղաքական և տնտեսական կարևորությունը։
«Ես կարծում եմ, որ սա շատ ուժեղ ազդակ է Հայաստանի համար։ Այն փաստը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Երևանում, կարևոր ազդակ է։ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը նույնպես կարևոր ազդակ է Հայաստանի համար»,-ասել է Անդրեյ Պլենկովիչը:
Խորվաթիայի վարչապետը անդրադարձել է տարածաշրջանային կապակցվածությանը և ասել է, որ տրանսպորտային և էներգետիկ միջանցքները կարևոր դեր ունեն ոչ միայն Եվրոպայի, այլև Հարավային Կովկասի երկրների զարգացման և խաղաղության ապահովման գործում։
«Ես կարծում եմ, որ էներգակիրների և ապրանքների տեղափոխումը, բաց տարանցումը, համապատասխան ենթակառուցվածքներում ներդրումները չափազանց կարևոր են Եվրոպայի այս հատվածի, ինչպես նաև Կովկասում գտնվող բոլոր պետությունների զարգացման և խաղաղության համար»,– նշել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։