Կհատկացվի 13 միլիարդ դրամ հանրապետության ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման ու միջին նորոգման համար
Որոշումը կայացվել է կառավարության հերթական նիստում:

Կառավարությունը նախատեսում է հատկացնել 13 միլիարդ դրամ հանրապետության ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման ու միջին նորոգման համար: Որոշումը կայացվել է կառավարության հերթական նիստում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ խոսքը 58 կիլոմետրի մասին է, որից միջպետական նշանակության՝ 1 կիլոմետր, հանրապետական՝ 27 կմ, մարզային 30 կմ: Նախագծում կան նաև երեք տրանսպորտային հանգույց:
Վարչապետ Փաշինյանի տեղեկացմամբ էլ նախատեսվում է հիմնանորոգել Գյումրիից դեպի պետական սահման ավտոճանապարհը, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ու Աբովյան տանող, Երևան-Գառնի ավտոճանապարհի 16,7 կմ, Վեդի բնակավայրով անցնող ավտոճանապարհի 3,8 կմ, Արմավիրի մարզում Նորապատից դեպի Վարդանաշեն տանող 10 կմ, Սևանից դեպի Ծաղկունք ու Զովաբեր 17,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածները և այլն։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։