«Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնին խախտումներ են եղել. «Ականատես»
Առաքելությունը նաև հայտնում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից համապատասխան ցուցումներ են տրվել Ախուրյանի դպրոցների տնօրինություններին՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով:

«Ականատես» դիտորդական առաքելությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ահազանգելով 2026թ. ապրիլի 19-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կայացած «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնի ընթացքում արձանագրված խախտումների մասին: Համերգին, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը, նկատվել է մարդկանց ուղղորդված ներկայություն:
Ըստ դիտորդական առաքելության ստացած տեղեկությունների՝ Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմերին հրահանգվել է ապահովել պարտադիր ներկայություն միջոցառմանը: Ավելին, աշխատակիցներից պահանջվել է կազմակերպել տեղափոխումը սեփական տրանսպորտային միջոցներով:
Առաքելությունը նաև հայտնում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից համապատասխան ցուցումներ են տրվել Ախուրյանի դպրոցների տնօրինություններին՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով:
«Ականատեսն» ընդգծում է, որ քաղաքական լծակների կիրառումը կրթական հաստատությունների աշխատողների կամքի վրա ներազդելու նպատակով խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարական սկզբունքներին: Կազմակերպությունը հիշեցնում է, որ վարչական ռեսուրսի նմանօրինակ չարաշահումը դիտարկվում է որպես անհիմն առավելություն, որն օգտագործվում է ընտրական կամ քաղաքական գործընթացների վրա ազդելու համար:
Դիտորդական առաքելությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ճնշումներից և հորդորում է պատասխանատու մարմիններին բացառել վարչական ռեսուրսի կիրառումը քաղաքական միջոցառումների ժամանակ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։