ԿԳՄՍՆ-ն հայտարարում է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի միջոցառումների հայտերի մրցույթ
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները:

2026 թվականին լրանում է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը, ինչի կապակցությամբ էլ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝
- Հայտատուի դիմումը
- Հայտատուի մասին ամփոփ տեղեկատվություն
- Առաջարկվող ծրագրի կամ նախագծի հայեցակարգը
- Առաջարկվող ծրագրի կամ նախագծի նախահաշիվը
- Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման վայրը
- Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման ժամկետը և տևողությունը
Նախարարությունից տեղեկացնում են, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը ներառյալ՝ էլեկտրոնային փոստի միջոցով :
Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: