Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Մշակույթ
26 մայիսի 2026 • 11:10

ԿԳՄՍՆ-ի և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն

Համագործակցության հիմնական նպատակն է հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը։

ԿԳՄՍՆ-ի և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:

Արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն, որի հիմնական նպատակներն են հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը, այդ թվում՝ Աստվածաշնչի թանգարանում հայկական քրիստոնեական ժառանգության մշտական ցուցահանդեսի հիմնումը։ Բացի դրանից՝ մտադրությունների նամակով նախատեսվում է մեկնարկել գիտահետազոտական, կրթական, փորձի փոխանակման և համատեղ այլ ծրագրեր:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը քրիստոնեական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից։

Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ մտադրության նամակի ստորագրումը կբացի լայն հնարավորություններ փոխգործակցության համար տարբեր ոլորտներում՝ նաև ստեղծելով թանգարանի փորձագետների, հետազոտողների միջև կապ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Աստվածաշնչի թանգարանը բացվել է 2017 թ. և տարեցտարի ապահովել է այցելուների կայուն աճ։ Առկա տվյալների համաձայն՝ 2024 թ. թվականի ընթացքում տարեկան այցելուների թիվը կազմել է շուրջ 800 հազար, որը 2021 թ. այցելուների թվի կրկնապատիկն է։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև