Կձևավորվի աշխատանքային խումբ, որի նպատակն է գարնանային վարարումների ռիսկերի գնահատումը
Առկա ձնածածկույթի ծավալը և ջերմաստիճանային փոփոխությունները կարող են հանգեցնել ջրի հոսքերի ավելացման։
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքին հարող գետերում, ջրամբարներում և ջրահեռացման համակարգերում առկա իրավիճակը և վարարումների հնարավոր ռիսկերը։
Փրկարարական ծառայողները ներկայացրել են իրականացված իրազեկման միջոցառումները, գետերի հուների մշտադիտարկումները։ Նշվել է, որ առաջիկա օրերին ինտենսիվ տեղումներ չեն սպասվում, սակայն դեռևս առկա ձնածածկույթի ծավալը և ջերմաստիճանային փոփոխությունները կարող են հանգեցնել ջրի հոսքերի ավելացման։
Քննարկվել են նաև ջրահեռացման համակարգերի, գետերի հուների մաքրման, ինչպես նաև փակ և թունելային հատվածների թողունակության վերաբերյալ հարցեր։
Մաքրման աշխատանքներ են իրականացվում Գետառ և Ողջաբերդ գետերի հատվածներում։ Նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաև Հրազդան գետի տարբեր հատվածներում՝ ջրահոսքերի անխոչընդոտ անցանելիությունն ապահովելու նպատակով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։