Կբացվի «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսը
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։

Ապրիլի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Դեռևս 19-րդ դարից Դիլդիլյանների մի քանի սերունդների ներկայացուցիչներ Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում և այլուր, զբաղվել են լուսանկարչությամբ։ Բռնագաղթից հետո նրանք հաստատվել են Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել են իրենց գործունեությունը։
Ներկայացվելու են ապակե նեգատիվներ, գծանկարներ, փաստաթղթեր, նամակներ, ինչպես նաև Ցոլակ և Արամ Դիլդիլյանների կողմից շուրջ 34 տարիների ընթացքում արված տասնյակ լուսանկարներ և ընտանեկան ժառանգության այլ ուշագրավ իրեր։ Այդ նյութերը հատուկ տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան և կհամադրվեն թանգարանի ցուցանմուշների հետ։
Սույն ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի համագործակցությամբ։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։