Կայացել է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի և Հայաստանում Իրանի դեսպանի միջև
Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունքահեն աշխատանք՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մահվան, հատկապես Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերն ու բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: