Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Կողմերը բարձր են գնահատել համատեղ աշխատանքի արդյունավետությունը և նախանշել առաջիկա պլանավորվող ծրագրերի շրջանակը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Զոկուլսկիին, հայտնում են ՏԿԵՆ–ից։ Հանդիպման առանցքում եղել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների համար հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» արդյունքների քննարկումը։
Երկամյա ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանի համայնքներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
-
Կառուցվել է 10 կացարան,
-
Վերանորոգվել է 10 գյուղական ամբուլատորիա,
-
Տեղադրվել է 74 էներգետիկ կայան,
-
Ճամբարակ և Գորիս բնակավայրերում կառուցվել են ջրավազաններ։
Նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կարևորությունը Հայաստանի համայնքների հզորացման, ապակենտրոնացման և սոցիալական զարգացման գործում։
Կողմերը բարձր են գնահատել համատեղ աշխատանքի արդյունավետությունը և նախանշել առաջիկա պլանավորվող ծրագրերի շրջանակը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։