Հայաստան
5 օգոստոսի 2026 • 12:31
Կասեցվել է «ՕՍՏ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա սննդատեսակներից, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։