Կառավարությունը կսահմանի պետական համակարգերում տվյալների մուտքագրման միասնական ստանդարտ
Փոխնախարարը հիշեցրեց, որ թվային վերափոխման օրակարգի մեկնարկից հետո ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով անցած տարեվերջին ընդունվել էր «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը։

ՀՀ կառավարության այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում ընդունվեցին թվային տվյալների ոլորտում ստանդարտներ սահմանելու վերաբերյալ կարևոր որոշման նախագծեր։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրեց «Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» և «Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» նախագծերը։
Փոխնախարարը հիշեցրեց, որ թվային վերափոխման օրակարգի մեկնարկից հետո ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով անցած տարեվերջին ընդունվել էր «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը։ Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսվում է ստեղծել 5 հիմնական ենթահամակարգեր՝
-
Տվյալների դասակարգման համակարգ,
-
Ազգային տարածական ենթակառուցվածք,
-
Տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգեր,
-
Տվյալների փոխանակման համակարգ,
-
Պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգ։
Այս համակարգերի փոխգործելիությունը և մեկ միասնական ստանդարտով «շփվելը» կենսական նշանակություն ունեն, որպեսզի տեղեկատվության փոխանակումը կատարվի ճշգրիտ և առանց խափանումների։
Նոր կարգավորումների ամենակարևոր գործնական նշանակությունն այն է, որ եթե քաղաքացու վերաբերյալ որևէ տեղեկություն արդեն իսկ առկա է պետական որևէ համակարգում, ապա այլ պետական կառույցներն այն երկրորդ անգամ պահանջելու իրավունք չեն ունենա։
Որպեսզի այս համակարգն աշխատի, բոլոր պետական գրանցամատյաններում տվյալները պետք է գրվեն նույն ձևաչափով։
Օրինակ.
Եթե չկա միասնական ստանդարտ, ապա պետական տարբեր ռեգիստրներում քաղաքացու բնակության վայրը կարող է գրանցված լինել տարբեր կերպ. մի տեղ՝ «Երևան», մեկ այլ տեղ՝ «Եր» և այլն, ինչը դժվարացնում է ավտոմատացված փոխանակումը։ Միասնական ստանդարտի ներդրմամբ՝ բոլոր շտեմարաններում ձևակերպումները կբերվեն նույն տեսքի։
Գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հստակեցրեց նոր որոշման գործնական կարևորությունը պետական համակարգի համար.
«Մենք ստեղծում ենք տվյալների մի ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման, պահպանման և հետագա օգտագործման համար: Այսինքն՝ սա իմպերատիվ (պարտադիր) պահանջ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք "1 անգամ 1 տվյալ" սկզբունքը և այդ տվյալի գոյությունը բոլոր համակարգերում, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք՝ անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր և այլն»։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։