Կառավարությունը կապահովի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքը
Հատկացվել է 186 մլն դրամ:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 մլն դրամի և դրանք ուղղել այդ ծառայությունների ձեռքբերմանը: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 10.3 կմ է, որից 8.97 կմ նախագիծ և 1.33 կմ հիմնանորոգում:
Փոխնախարարը ներկայացրել է կլաստերային դպրոցներ տանող այդ ճանապարհները. Արագածոտն մարզ՝ Նոր-Ամանոսի բնակավայրի կրթահամալիր, Նոր Եդեսիայի բնակավայրի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց, Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոց , Լուսակն բնակավայրի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Ջրառատ բնակավայրի Թ. Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, Լոռու մարզ՝ Վանաձոր բնակավայրի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց, Վանաձորի 19 հիմնական դպրոց, Մեդովկայի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ՝ Սյունիք բնակավայրի կրթահամալիր, Իշխանասարի միջնակարգ դպրոց, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզ՝ Չիվայի միջնակարգ դպրոց, Տավուշ մարզի՝ Գանձաքարի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։