Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380 000 դոլար. «Ազատություն»
«Ազատություն»-ը գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։

Հայաստանի կառավարությունը ՀԷՑ-իր ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։
«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո’չ կառավարությունը, ո’չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։
«Ազատություն» ռադիոկայանը գրավոր դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ իրենց կողմից ի՞նչ գնառաջարկ է ներկայացվել ՀԷՑ-ի բաժնետոմսերի դիմաց, ի՞նչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը, որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի շուկայական արժեքը։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ ՀԷՑ-ը տասնյամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։ Հետագայում ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ «քննարկումներ են ընթանում ու հավելյալ տեղեկատվություն այդ մասով հաղորդել չեն կարող»։ Այնինչ գնառաջարկի շուրջ քննարկումներն այս փուլում ավարտվել են փետրվարի 17-ին, երբ ՏԿԵՆ նախարարը ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման համար առաջարկել է 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ՀԷՑ-ին պիտի վերադարձնի 23 մլրդ 158 միլիոնը։
«Ազատություն»-ը գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։