Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի ստորագրմանը
Համաձայնագրի կնքումը նպատակ ունի բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար։

Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Այս համաձայնագիրը կանոնակարգում է միության անդամ երկրների միջև գիտական կոչումներ շնորհելու չափանիշները, փաստաթղթերի ճանաչման հիմնական սկզբունքներն ու ազգային ընթացակարգերի կիրառման կարգը:
Նոր իրավական կարգավորմամբ հստակեցվում են մի շարք առանցքային գործընթացներ, այդ թվում՝
-
Գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի իսկության ստուգման և տեղեկատվության տրամադրման մեխանիզմները։
-
Ճանաչման հարցերի առնչությամբ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման կարգերը։
Համաձայնագրի կնքումը նպատակ ունի բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար։
Գիտական կոչումների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման շնորհիվ աշխատանքային միգրացիայի ոլորտում կվերացվեն գործող բացառումներն ու սահմանափակումները։ Սա հնարավորություն կտա գիտնականներին ու մասնագետներին անխոչընդոտ հասանելիություն ունենալ իրենց մասնագիտական գործունեությանը միության ողջ տարածքում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: