Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի
Չնայած հատկացվող աստղաբաշխական գումարներին՝ գործընթացն ուղեկցվում է տեղեկատվության խիստ սահմանափակմամբ և հանրային հաշվետվողականության պակասով։

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգում ներառել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետական համակարգի պաշտոնյաներին հատկացնել 5 միլիարդ դրամի (շուրջ 13 միլիոն դոլար) պարգևավճարներ։
Չնայած հատկացվող աստղաբաշխական գումարներին՝ գործընթացն ուղեկցվում է տեղեկատվության խիստ սահմանափակմամբ և հանրային հաշվետվողականության պակասով։
Ըստ պաշտոնական պարզաբանման՝ պարգևատրումները տրամադրվելու են պաշտոնյաների կատարողական գնահատականների հիման վրա։ Սակայն, թե ինչպե՞ս են գնահատվել պետական ապարատի աշխատակիցները, և ի՞նչ արդյունքների համար են ստանում այդ գումարները, հանրությանը հայտնի չէ, քանի որ այդ գնահատականները հանրության համար հասանելի չեն։
Ավելին՝ գաղտնիության քողով են պատված նաև բարձրաստիճան պաշտոնյաների անհատական պարգևավճարների չափերը.
-
Նախարարները, փոխնախարարները, գլխավոր քարտուղարներն ու պատգամավորները հրաժարվում են հրապարակել իրենց ստացած խրախուսումների չափը։
-
Հարցումներին ի պատասխան՝ նրանք հորդորում են սպասել տարեկան հայտարարագրերի հրապարակմանը։
-
Այնինչ, նոր հայտարարագրերը հանրությանը հասանելի կդառնան միայն շուրջ մեկ տարի անց։
Պաշտոնյաներին միլիարդավոր դրամների պարգևավճարներ բաշխելու պրակտիկան նոր չէ։ Նախորդ տարեվերջին իրականացված խոշոր հատկացումներից հետո, մասնավորապես, պարզ էր դարձել, որ.
-
Պատգամավորների հաշվեհամարները համալրվել էին ավելի քան 3-ական միլիոն դրամով։
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարգևավճարը գերազանցել էր 12 միլիոն դրամը։
-
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում այդպես էլ չէր մտաբերել՝ իր հաշվին 7, թե՞ 8 միլիոն դրամ է մուտքագրվել որպես պարգևատրում։
Պետական բյուջեից միլիոնավոր դոլարներին համարժեք գումարների բաշխումը՝ առանց հստակ և հանրության համար տեսանելի չափորոշիչների, շարունակում է մնալ հանրային և լրագրողական սուր քննադատության կիզակետում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։