Հայաստան
16 հունիսի 2026 • 08:16
Կառավարության նպատակն է նվազեցնել պարտքի չափը 45%-ից ներքև․ Վահե Հովհաննիսյան
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դա իր հերթին հնարավորություն կտա ավելի մեծ ռեսուրսներ ուղղել սոցիալական և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար։

ՀՀ կառավարության առաջիկա տարիների նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա հնարավորություն կտա պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտներում 12,1 տոկոսից նվազեցնել 10 տոկոսի»,- ասել է նախարարը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դա իր հերթին հնարավորություն կտա ավելի մեծ ռեսուրսներ ուղղել սոցիալական և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար։
Նախարարը նաև նշել է՝ պարտքի բեռը 50 տոկոսից ցածր շրջանակումպահելն առաջնահերթություն է կառավարության համար։ 2025թ․ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 47,2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,5 տոկոսով։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նվազել է պարտքի ներգրավման գինը։ 2025թ․ տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,2 տոկոս կամ 0,6 տոկոսային կետով ավելի ցածր, քան 2024թ–ին։
Անցած տարի կառավարության վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0,3 տոկոսով։ Ըստ նախարարի՝ վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ պետական պարտքի գծով տոկոսավճարների գինը եկամուտների համեմատ նվազել է։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։