Հայաստան
1 հունիսի 2026 • 16:29
Կարևոր է մեր երեխաների համար համատեղ ջանքերով բաց, թափանցիկ ու հնարավորություններով լի աշխարհ կառուցելը․ Արփինե Սարգսյան
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգ միջավայրի ձևավորմանը զուգահեռ ոչ պակաս կարևոր է մեր երեխաների համար համատեղ ջանքերով բաց, թափանցիկ ու հնարավորություններով լի աշխարհ կառուցելը

Այսօր՝ հունիսի 1-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի բացման արարողությունը։

«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգ միջավայրի ձևավորմանը զուգահեռ ոչ պակաս կարևոր է մեր երեխաների համար համատեղ ջանքերով բաց, թափանցիկ ու հնարավորություններով լի աշխարհ կառուցելը։ Վստահ եմ, որ վիզաների ազատականացումը նրանց համար կբացի կրթական, մասնագիտական ու մշակութային նոր հեռանկարներ՝ նպաստելով աշխարհընկալման ընդլայնմանը, գիտելիքների հարստացմանն ու հմտությունների զարգացմանը»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյան։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը