Կապանի օդանավակայանը մեծամասամբ պատրաստ է միջազգային չվերթներ ընդունելուն
Կապանի օդանավակայանի վերագործարկմամբ Հայաստանի հարավը կրկին հայտնվել է երկրի օդային քարտեզի վրա։
Արդեն տևական ժամանակ է՝ Կապան կարելի է հասնել մոտ մեկ ժամում՝ ինքնաթիռով։ Կապանի օդանավակայանի վերագործարկմամբ Հայաստանի հարավը կրկին հայտնվել է երկրի օդային քարտեզի վրա։
«Արմենպրեսս»-ի փոխանցմամբ՝ այս պահին Կապանի օդանավակայանը սպասարկում է բացառապես ներքին չվերթներ։ Ներկա ռեսուրսներով, ներկա աշխատակազմով այն հնարավորություն ունի սպասարկել ժամում մինչև 50 ուղևորի։
«Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ Սյունիք» օդանավակայանը դասվում է բարդ օդանավակայանների շարքին, այն մեծապես կախված է եղանակային պայմաններից և, հետևաբար, չվերթները չեղարկվում են բացառապես եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նա նշել է նաև, որ այլ պատճառներով չեղարկման դեպքեր չեն ունեցել։
Թեև այսօր օդային կապը Կապանի համար ավելի շատ սոցիալական նշանակություն ունի, բայց օդանավակայանի ապագայի մասին խոսելիս՝ այստեղ մեկ այլ հնարավոր ուղղություն է առանձնացվում՝ միջազգային չվերթները։
Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝այս գործընթացը քննարկվում է Կառավարության և գործընկերների հետ։
«Ակտիվ բանակցություններ են ընթանում։ Կապանի օդանավակայանը մեծամասամբ պատրաստ է միջազգային չվերթներ ընդունելուն։ Որոշակի սերտիֆիկացումից հետո այն կարող է սպասարկել միջազգային չվերթներ։ Անհրաժեշտ են նաև որոշակի ներդրումներ՝ միջազգային օդանավակայանի չափանիշներին համապատասխանելու համար։
Պետք է ներգրավել մի շարք ծառայություններ, այդ թվում՝ մաքսային և սահմանային վերահսկողություն, ինչպես նաև օդանավակայանում ստեղծել համապատասխան անցակետեր»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։