Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանն է ընդունել գլխավոր դատախազի տեղակալը
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը 2026 թվականի մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախաղությունը։
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:
Էդգար Արսենյանը ողջունել է կանադացի գործընկերներին Գլխավոր դատախազությունում և կարևորել Բարձրագույն դատական խորհրդի հետ իրականացվող ծրագիրը:
Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը ներկայացրել է Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, կանադական փորձն ու դրա հնարավոր կիրառելիությունը Հայաստանի արդարադատության համակարգում:
Գլխավոր դատախազի տեղակալն ու Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։