Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդը Երևանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, որը վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կազմում ժամանել է Երևան, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում է Արմենպրեսը:
Կանադայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։
Կանադայի ԱԳ նախարարը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Նրան ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: