Կամո Ունանյանը դարձել է WUKF կարատեի աշխարհի չեմպիոն
Ինչպես հայտնում է Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը, կիսաեզրափակիչ փուլում Ունանյանը 3:2 հաշվով հաղթել է Իռլանդիայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում 7:1 հաշվով վստահ առավելության է հասել Մեքսիկայի մարզիկի նկատմամբ։

Հուլիսի 22-ից 26-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում անցկացվել է WUKF կարատեի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 48 երկրների 76 ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ Մրցաշարում հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարտիկ և Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Ինչպես հայտնում է Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը, կիսաեզրափակիչ փուլում Ունանյանը 3:2 հաշվով հաղթել է Իռլանդիայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում 7:1 հաշվով վստահ առավելության է հասել Մեքսիկայի մարզիկի նկատմամբ։
Այս հաղթանակով Ունանյանն ամրապնդել է ընթացիկ տարվա իր տպավորիչ ցուցանիշը․ նա մասնակցել է կարատեի 3 միջազգային մրցաշարի և բոլորում էլ կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին․
-
Հունիսի 5 (Հունգարիա) — Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն
-
Հունիսի 20 (Լեհաստան) — WKF վարկածով միջազգային Գրան պրիի հաղթող
-
Հուլիսի 23 (Ռումինիա) — WUKF վարկածով աշխարհի չեմպիոն (երկրորդ տարին անընդմեջ):
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: