Քննչական կոմիտեն համալրվել է 35 քննիչով
Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին և հանձնել նրանց ծառայողական վկայականները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 21-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոլեգիայի անդամները:
Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին և հանձնել նրանց ծառայողական վկայականները:
Կոմիտեի ղեկավարն ընդգծել է քննիչների արդարամիտ, կարգապահ և բարեվարք լինելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել, թե ինչպիսի հետևողականություն է անհրաժեշտ ցուցաբերել քաղաքացիների հետ շփումներում՝ անկախ բարձրացված հարցերի բովանդակությունից, և ինչպիսի միջանձնային հարաբերություններ պետք է կառուցել անձնակազմի ներսում:
Անդրադառնալով Քննչական կոմիտեում իրականացվող շարունակական կադրային բարեփոխումներին՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն բարձրացել է քննիչի աշխատանքի գրավչությունը, ինչի շնորհիվ համակարգը համալրվում է երիտասարդ, բանիմաց ու բարեվարք կադրերով:
ՔԿ նախագահի խոսքով՝ պատշաճ կադրային համալրվածությունն իր հերթին նպաստել է քրեական վարույթների նախաքննության արդյունավետության և քննիչների արտադրողականության բարձրացմանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։