Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Ներկաներն արձանագրել են, որ հաշվի առնելով կառույցների պետական ու պատմամշակութային բացառիկ դերը, միջոցառումների մեկտեղումը լիովին հնարավոր է՝ կախված ծրագրերի բովանդակությունից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների համատեղ նիստը։
Նիստում, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ամփոփվել ու քննարկվել են հոբելյանական միջոցառումների վերաբերյալ ներկայացված առաջարկները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հանձնաժողովն առավել նպատակահարմար է համարել լայն լսարաններ ընդգրկող ծրագրերի իրականացումը։ Ուշագրավ առաջարկներից է՝ Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը համատեղել սեպտեմբերի 21-ին կայանալիք Անկախության 35-ամյակի տոնակատարության հետ։
Ներկաներն արձանագրել են, որ հաշվի առնելով կառույցների պետական ու պատմամշակութային բացառիկ դերը, միջոցառումների մեկտեղումը լիովին հնարավոր է՝ կախված ծրագրերի բովանդակությունից։
Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվելիք հոբելյանական միջոցառումը։
Բացի այդ, ծրագրերում ներառված են լինելու հետևյալ ուղղությունները.
-
Ցուցահանդեսներ և վավերագրություն. Արխիվային նյութերի, լուսանկարների և ճարտարապետական լուծումների ներկայացում։
-
Հուշանվերներ և նորաձևություն. Հատուկ հուշանվերային իրերի և նորաձևության նմուշների ստեղծում, որոնցում կներգրավվեն նաև ինքնազբաղ արվեստագետները։
-
Մեդիաարտադրանք և կրթություն. Դպրոցահասակների համար և նրանց ներգրավմամբ ֆիլմերի ստեղծում, որոնք ցույց կտան պատմական կարևոր իրադարձություններում հուշարձանների դերն ու կապը հանրության հետ։
Առանցքային շեշտադրում. Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները հատուկ ընդգծել են բոլոր նախատեսվող միջոցառումներում պետականության գաղափարական հիմքը պահպանելու և այն առանցքային դարձնելու կարևորությունը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։