Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունն ու նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կենտրոնի կառուցման և տեխնոլոգիական սարքավորումների տեղակայման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև «ԱԲ գործարանի» լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունն ու նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։ Վարչապետը ընդգծել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև կխթանի Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը տեխնոլոգիական ոլորտում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։