ՔԿ-ն հերքում է Գագիկ Ծառուկյանի ձիերին առգրավելու մասին լուրերը
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հստակեցրել է, որ քրեական վարույթի շրջանակում կենդանիների նկատմամբ իրականացվել է միայն դատավարական գործողություն։

ՀՀ քննչական կոմիտեն հերքում է մամուլում և փաստաբանական շրջանակներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իրավապահները պատրաստվում են առգրավել և տեղափոխել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը գտնվող ձիերին։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հստակեցրել է, որ քրեական վարույթի շրջանակում կենդանիների նկատմամբ իրականացվել է միայն դատավարական գործողություն։
«Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- նշել է ՔԿ խոսնակը։
Մինչդեռ Ծառուկյանի պաշտպանական կողմը հակառակն է պնդում։ Փաստաբան Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առգրավման որոշումը կայացվել է դեռևս հուլիսի 10-ին, սակայն գործողությունը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է։
Ըստ փաստաբանի՝ իրենց համար անհասկանալի պատճառներով ձիերի առգրավումն այսօր նույնպես չի իրականացվել։ Պաշտպանական կողմն արդեն բողոքարկում է քննիչի որոշումը՝ շեշտելով, որ կենդանիներն ընտանի են և չեն կարող հանդիսանալ քրեական վարույթի առարկա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։