Քաղաքացիներն ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանությանը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման հերթական դեպքերն են գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում՝ ջրատարի մոտ։ Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, փամփշտատուփեր։
Ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել նաև Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Վերին Երզնկա- Ծաղկավանք ճանապարհին։ Քրեական ոստիկանները քաղաքացու նշած հատվածում՝ ջրատարի մեջ, հայտնաբերել են դիպուկահար հրազեն, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, տարբեր տրամաչափի 51 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակվում են։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։