«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արագածոտնի մարզում է
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ապարան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ջանքերով իրականացվել են շուրջ 2,4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այցելել է Արագածոտնի մարզ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը խոսել է համայնքում իրականացված ծրագրերի, առողջության ապահովագրության և կենսաթոշակների բարձրացման մասին։
Վարչապետը խոսել է մարզում կատարված աշխատանքների մասին՝ տեղեկացնելով, որ Ապարան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ջանքերով իրականացվել են շուրջ 2,4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։
Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ զրուցել է նաև առողջության ապահովագրության համակարգի ներդրման և կենսաթոշակների բարձրացման շուրջ։ Նա ասել է, որ առողջության ապահովագրության ծրագրից արդեն օգտվում են 65 տարեկանից բարձր քաղաքացիները և մինչև 18 տարեկան երեխաները։
«2018 թվականին ես ասում էի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիվանդանոցի դռներին պետք է չմնա, և այսօր առողջության ապահովագրության համակարգի մեջ ներառված քաղաքացիներից որևէ մեկը հիվանդանոցի դռներին չի մնում»,-ընդգծել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ծրագիրը կարևոր է նաև ընտանիքների համար, քանի որ տարեց ծնողների առողջական խնդիրները մշտական անհանգստություն են առաջացնում քաղաքացիների մոտ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։