Հայաստան
25 հունիսի 2026 • 12:05
Քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Բնության պահպանության միջազգային միության Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին
Միջոցառման նպատակն էր դիվանագիտական առաքելությունների, գերատեսչական մարմինների և IUCN-ի ներկայացուցիչների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ Հայաստանում բնության պահպանության գործի։

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին, հայտնում են Երւանի քաղաքապետարանից։
Միջոցառման նպատակն էր դիվանագիտական առաքելությունների, գերատեսչական մարմինների և IUCN-ի ներկայացուցիչների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ Հայաստանում բնության պահպանության գործի։ Երևանի քաղաքապետարանը IUCN-ին անդամակցում է դեռևս 2025 թվականից՝ վերահաստատելով իր հանձնառությունը ոչ միայն բնությունը և կենսաբազմազանությունը պահպանելու, այլև քաղաքային կայուն զարգացման գործում։
Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետն իր խոսքում կարևորել է IUCN-ի Ազգային կոմիտեի ստեղծումը՝ բնապահպանական ոլորտում նոր նախաձեռնությունների իրագործման տեսանկյունից։ Նա վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր պատրաստակամությամբ շարունակելու է նպաստել ավելի կանաչ, դիմակայուն և կենսունակ քաղաքային միջավայրի ձևավորմանը։
Միջոցառման ավարտին պաշտոնապես ստորագրվել է Ազգային կոմիտեի «տեսլական և առաքելություն» փաստաթուղթը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։