Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևին․ քննարկվել են COP-ի և Կասպից ծովի հարցերը
Անդրադարձ է կատարվել Կասպից ծովի հարցերով երկկողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ–ին։
Ըստ այդմ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցությունը, COP գագաթնաժողովներին առնչվող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային թեմաներ։
Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի փորձը COP-29-ի նախագահության շրջանակում և անդրադարձել COP-31-ի նախագահությունն իրականացնող Ավստրալիայի ու ընդունող երկրի՝ Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը։
Անդրադարձ է կատարվել Կասպից ծովի հարցերով երկկողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։
Ընդգծվել է Կասպից ծովի ջրային ռեսուրսների և եզակի էկոհամակարգի պահպանման կարևորությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ (այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում) նորարարական տեխնոլոգիաների կիրառման և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։