Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Մայիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ:
Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է՝ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:
Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։