Հայաստան
28 մայիսի 2026 • 07:45
Իշխանությունները ցինիկաբար զորահանդես են բեմադրում․ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել
Սարգսյանը շեշտել է՝ առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը, նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 28-ի առիթով հղված ուղերձում։
«Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում»,- ասում է երրորդ նախագահը։

Այս ամենը նա որակում է որպես անբարո քաղաքական հնարք՝ առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, ինչպես նաև մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։
Սարգսյանը շեշտել է՝ առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են։ Նա կոչ է արել քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին «ո՛չ» ասելու պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին, սկիզբ դնելու բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:
«Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին»,- ընդգծել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա շնորհավորել է հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի առթիվ, երբ, ըստ նրա, ապացուցվեց մի ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։