Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործման մեկնարկը տրված է
Ճանապարհային այս հանգույցի կառուցման նպատակը Երևանի երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցումն է:

Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով իրականացնում է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը:
Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն, որի ընթացքում կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը: Օրերս նաև ստորագրվել էր շինարարական աշխատանքների պայմանագիրը:
Ճանապարհային այս հանգույցի կառուցման նպատակը Երևանի երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցումն է:
Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է: Այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրում ներառված է նաև Հրազդան գետի վրա ավելի քան 250 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջի կառուցումը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: