Իրանն Ուկրաինային չի հավատում
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները, սակայն սպասում են դրանց հաջորդող հստակ գործողություններին․

Առկա փաստերն ու ապացույցները վկայում են այն մասին, որ իրանական առևտրային նավին ուկրաինական կողմի հասցրած հարվածը կանխամտածված բնույթ է կրել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
Իրանցի դիվանագետի խոսքով՝ չնայած Կիևի հավաստիացումներին, իրական պատկերն այլ բանի մասին է փաստում․
«Ուկրաինայի իշխանությունները՝ ինչպես Իրանի արտգործնախարարի հետ ուղիղ զրույցի ընթացքում, այնպես էլ մեզ ուղարկված հաղորդագրություններում, պնդում էին, թե հարվածը կանխամտածված չի եղել։ Սակայն առկա փաստերը և համոզիչ ապացույցները, ներառյալ Ուկրաինայի նախագահի ուղիղ հայտարարությունները, վկայում են այն մասին, որ հարձակումը կանխամտածված է եղել»,- նշել է Բաղային։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք ի գիտություն են ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները, սակայն սպասում են դրանց հաջորդող հստակ գործողություններին․
«Մենք ի գիտություն ենք ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները և սպասում ենք՝ արդյոք դրանց կհետևե՞ն գործնական քայլեր, որոնք կհաստատեն այս հանցագործության ոչ դիտավորյալ բնույթի մասին իրենց պնդումները»։
Բաղային միևնույն ժամանակ զգուշացրել է, որ Թեհրանը հետևողական է լինելու պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու հարցում․
«Իրանն, անշուշտ, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի Ուկրաինայի կողմից նման գործողություններն ու հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն»,- եզրափակել է նա։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։