Իրանի պատերազմի արձագանքը Վրաստանում. Իրանցի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է կիսով չափ
Տարվա առաջին կիսամյակում Վրաստանում արձանագրվել է 2 272 964 տուրիստական բնույթի այցելություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չնչին՝ 0.1% աճ է ապահովել։

Այցելությունների ամենամեծ անկումը գրանցվել է Իրանից՝ գրեթե 49%։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Պատճառն Իրան-ԱՄՆ պատերազմն է, որը սկսվել է 2026 թվականի փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական հարվածների հետևանքով։ 14%-անոց անկում է արձանագրվել նաև Իսրայելից ժամանած այցելուների շրջանում։
Մերձավոր Արևելքի երկրներից զատ, այցելությունների կրճատում է նկատվել նաև Հնդկաստանից, Ուզբեկստանից, Հայաստանից և Թուրքիայից։ Հնդկաստանից զբոսաշրջիկների թվի նվազումը, թերևս, պայմանավորված է Իրանի պատերազմի պատճառով «IndiGo» ավիաընկերության կողմից չվերթների դադարեցմամբ։
Փոխարենը՝ աճ է գրանցվել Գերմանիայից (26%), Լեհաստանից (17%) և Ուկրաինայից (23%)։
Թոփ-15 երկրները, որտեղից 2026թ. առաջին 6 ամիսներին արձանագրվել է ամենաշատ այցելությունը.
-
Ռուսաստան - 610 825 այցելություն (աճը՝ 5%)
-
Թուրքիա - 525 380 այցելություն (անկումը՝ 1.5%)
-
Հայաստան - 360 050 այցելություն (անկումը՝ 8%)
-
Իսրայել - 146 628 այցելություն (անկումը՝ 14.4%)
-
Ադրբեջան - 133 345 այցելություն (անկումը՝ 1.4%)
-
Ուկրաինա - 69 250 այցելություն (աճը՝ 22.7%)
-
Ղազախստան - 66 526 այցելություն (աճը՝ 6%)
-
Չինաստան - 54 554 այցելություն (աճը՝ 16.7%)
-
Բելառուս - 46 220 այցելություն (անկումը՝ 0.1%)
-
Գերմանիա - 40 892 այցելություն (աճը՝ 26.2%)
-
Լեհաստան - 39 506 այցելություն (աճը՝ 17.4%)
-
Հնդկաստան - 30 554 այցելություն (անկումը՝ 59.7%)
-
Իրան - 29 397 այցելություն (անկումը՝ 48.7%)
-
Ուզբեկստան - 28 213 այցելություն (անկումը՝ 4%)
-
ԱՄՆ - 23 191 այցելություն (աճը՝ 4.4%)
Հատկանշական է, որ այցելուների թիվն ավելացել է Եվրոպական Միության երկրներից (ներառյալ Մեծ Բրիտանիան)։ Տարվա առաջին 6 ամիսներին ԵՄ-ից գրանցվել է ընդհանուր առմամբ 249 201 այցելություն, ինչը տարեկան կտրվածքով 23% աճ է։
Տարվա առաջին կիսամյակում Վրաստանում արձանագրվել է 2 272 964 տուրիստական բնույթի այցելություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չնչին՝ 0.1% աճ է ապահովել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։