Իրանի խորհրդարանի նախագահը մեկնել է Բաքու. Ղալիբաֆն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանը
Մեկնումից առաջ լրագրողների հետ զրույցում Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ սպասվող խորհրդարանական նիստը հարմար և լավ հնարավորություն է՝ ներկայացնելու և քննարկելու տարածաշրջանային հետպատերազմյան զարգացումները։

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի (Մեջլիսի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Իրանական կողմի հաղորդմամբ՝ այցի նպատակն է մասնակցել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միության (ԻՀԿ ԽՄ) 20-րդ նիստին։
Մեկնումից առաջ լրագրողների հետ զրույցում Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ սպասվող խորհրդարանական նիստը հարմար և լավ հնարավորություն է՝ ներկայացնելու և քննարկելու տարածաշրջանային հետպատերազմյան զարգացումները։
Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարն իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը՝ շեշտելով, որ նրանք ի վիճակի չեն կայունություն ապահովել։
«Ռամադանի պատերազմից հետո պարզ դարձավ, որ օտարերկրյա ուժերը, որոնք այստեղ են եկել հազարավոր կիլոմետրեր հեռվից, չեն կարող անվտանգություն ապահովել և հենց իրենք են հանդիսանում անվտանգության դեմ ուղղված գործոններ։ Պետք է տարածաշրջանում օգտագործենք այս նոր մոտեցումը»,- հայտարարել է Ղալիբաֆը։
ԻՀԿ անդամ երկրների խորհրդարանական միության հոբելյանական՝ 20-րդ նիստի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների միջև։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։