Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և տարածաշրջանի երկրներին՝ աջակցության և մարդասիրական համագործակցության համար, ընդգծելով Իրանի ժողովրդի նկատմամբ միջազգային համերաշխությունը։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել հարևան մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանին: Որի մասին Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
«Անհրաժեշտ եմ համարում երախտագիտություն հայտնել տարանցիկ և հարևան երկրներին, որոնք զգալի համագործակցություն են ցուցաբերել։ Նաև շնորհակալություն եմ հայտնում այն իրանցիներին, ովքեր օգնել են ծախսերի հոգալու հարցում։ Թեև ձեռնպահ կմնամ անուններ նշելուց, սակայն արտերկրում գտնվող բազմաթիվ իրանական ընկերություններ և անհատներ իսկապես սատար են կանգնել այս հարցում։ Այստեղ պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի կառավարություններին և նույնիսկ Սաուդյան Արաբիային՝ ուխտավորների տեղափոխման հարցում համագործակցության համար։ Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի օգնություն են ցուցաբերել»,— նշել է Արաղչին։
Աբբաս Արաղչին նաև նշել է, որ համագործակցություն է իրականացվել նաև մարդասիրական օգնության, մասնավորապես՝ դեղորայք և սննդամթերք ուղարկելու ոլորտում։
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ողջունել ենք ցանկացած երկրի, որն օգնելու պատրաստակամություն է հայտնել, ոչ թե այն պատճառով, որ այդ օգնության կարիքն ունեինք, այլ որպեսզի աշխարհին ցույց տրվի Իրանի ժողովրդի հետ համերաշխությունը», — գրել է Իրանի ԱԳ նախարարը իր թելեգրամյան ալիքում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։