Իրանը հայտարարել է 7 միլիոնանոց բանակի մոբիլիզացիայի մասին
Ղալիբաֆը ընդգծել է, որ խոսքը պարզապես հայտարարությունների մասին չէ, այլ իրական մարտական պատրաստակամության

Իրանում հայտարարվել է լայնածավալ մոբիլիզացիա։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ընդամենը մի քանի օրում ամբողջ երկրով ձևավորվել է պաշտպանության պատրաստ քաղաքացիների բազմամիլիոնանոց ալիք, հաղորդում է իրանական Mehr-ը:
Նրա խոսքով՝ «մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում համազգային հզոր արշավը արդեն հավաքել է մոտ 7 միլիոն իրանցի, որոնք հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և կանգնել մեր ազգի պաշտպանության համար»։
Ղալիբաֆը ընդգծել է, որ խոսքը պարզապես հայտարարությունների մասին չէ, այլ իրական մարտական պատրաստակամության․
«Իրանցիները պարզապես չեն խոսում իրենց երկրի պաշտպանության մասին, մենք դրա համար արյուն ենք թափում։ Մենք դա արդեն արել ենք նախկինում և պատրաստ ենք կրկնել»։
Նա նաև հանդես է եկել կոշտ նախազգուշացմամբ․ «Եթե դուք գաք մեր տան հետևից՝ կհանդիպեք ամբողջ ընտանիքին։ Զինված, պատրաստ և մինչև վերջ կանգնած։ Փորձեք»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։