Իրակլի Կոբախիձե. Վրաստանը շատ լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Կառավարության ղեկավարը նշել է, որ Թբիլիսիի հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչը նպաստելու է Վրաստանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։

Վրաստանը շատ լավ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ։ Ինչպեսս հայտնում են վրացական ԶԼՄ-ները, այս մասին Տաջիկստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Թբիլիսիի հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչը նպաստելու է Վրաստանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։
Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևոր տարանցիկ հանգույց է, որը Սև ծովի միջոցով յոթ երկրներ կապում է Արևմուտքի հետ, և հավելել, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ պոտենցիալը։ Վարչապետի խոսքով՝ տրանսպորտային կապերն ու տարանցիկ գործառույթներն ամրապնդելու նպատակով երկրում ներկայումս մասշտաբային ներդրումներ են իրականացվում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։