Ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է․Սրբուհի Գալյան
«Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում»։

ՍԴ-ի դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր որևէ մեկի ներկայացրած փաստարկներում չկա։
«Անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն, մեր կարծիքն այն է, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից և արժանանան քրեական ամենախիստ պատասխանատվության»,- ասել է Սրբուհի Գալյանը:
Սրբուհի Գալյանը պատասխանել է նաև այն հարցին , թե արդյոք նորմալ է, որ ՍԴ-ում դեռ քննարկվում է ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը, իսկ ՔՊ-ն արդեն ձևավորում է ԱԺ ու նախապատրաստվում է Կառավարության ձևավորման։
«Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում, իսկ այն, ինչ տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է»,- ասել է Գալյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։