Ինչպիսի՞ մայիս է սպասովում. Մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի 3-րդ տասնօրյակում:

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի, սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։ Ի տարբերություն ապրիլ ամսվա, զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքերը, օդի ջերմաստիճանը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան՝ ապրիլին։ Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի 3-րդ տասնօրյակում»,-նշել է Սուրենյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: