Հայաստան
30 հունիսի 2026 • 06:06
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի վերջին օրը
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 30-ին, հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 30-ին, հուլիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի և 4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: