Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ դարձած անձը. Նարեկ Կարապետյան
Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը: Սոցցանցի իկր էջում այս թեմային անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«2019-ի փոփոխություններով օրենքում պաշտոնապես ամրագրվեցին «ինտերնետ տոտալիզատոր»-ների ստատուսը և կարգավորումները։
Նույն փոփոխություններով կազմակերպիչներին թույլատրվեց զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի ծրագրային ապահովմամբ և շահումի գործակիցների կառավարմամբ։
Այս փոփոխությամբ պետությունը փաստացի ոչ թե սահմանափակեց օնլայն կազինոները, այլ դրանք ամբողջությամբ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ու տեխնոլոգիական զարգացման հնարավորություն տվեց։
Արդյունքում խաղադրույքը ավելի արագ, հասանելի ու պրոֆեսիոնալ կազմակերպվող համակարգ դարձավ, ինչը բնականորեն մեծացնում է մարդկանց ներգրավվածությունն ու խաղադրույքների ծավալը։ Իսկ 2022–2024 թթ․ փոփոխություններով ներդրվեցին հատուկ խաղային հաշիվներ, բանկային քարտերով նույնականացում և ամբողջությամբ անկանխիկ խաղադրույքների համակարգ՝ թափանցիկության հիմնավորմամբ։
(հոդված 5.2, փոփոխություններ՝ ՀՕ-139-Ն, ՀՕ-312-Ն, ՀՕ-133-Ն)
Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։
Այսինքն՝ երբ «բարեփոխումների» արդյունքում վերանում են տեխնիկական խոչընդոտները և խաղադրույքը դառնում է առավել արագ ու հասանելի ԲՈԼՈՐԻՆ։
Իսկ ինչի՞ դիմաց դա արվեց:
(Մեկ ուղերձով խնդրեց տամ անունը, տվեցի, 2-րդ ուղերձով նեղացավ, որ տվեցի անունը, հիմա չգիտեմ՝ ոնց դիմեմ, որ չնեղանա, խնդրում եմ գրեք մեկնաբանությունում)», - գրել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։