Ինչո՞ւ էր հոսանքազրկվել Ավանի մարզադաշտը «Ալաշկերտ»-«Ելիմայ» խաղի ժամանակ. ՀԷՑ-ի պարզաբանումը
ՀԷՑ-ից նաև հստակեցրել են, որ նշված ենթակայանը չի գտնվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում:

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի շրջանակում կայացած երևանյան «Ալաշկերտի» և ղազախական «Ելիմայի» միջև հանդիպումն ընդհատվել էր անսպասելի միջադեպի պատճառով: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում խաղի ընթացքում լույսերը հանգել էին, ինչի հետևանքով հանդիպումը մոտ հինգ րոպեով դադարեցվել էր:
Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո խաղը շարունակվել է: Մինչ հանդիպման ավարտը մնացել է ընդամենը մի քանի րոպե:
Դեպքի առնչությամբ Armpulse.am լրատվականի խմբագրությունը գրավոր հարցում էր ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ին:
Ի պատասխան հարցման՝ ՀԷՑ-ից տեղեկացրել են, որ հուլիսի 9-ին՝ ժամը 21:50-ին, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով կատարվել է «ԲԵ 69-Կոտայք 15 բջ.» մալուխի փոխանջատում:
«Դրա արդյունքում ակադեմիան սնող "ԳԵ 6097" ենթակայանում գրանցվել է 3 րոպե տևողությամբ անջատում»,- նշված է պաշտոնական պատասխանում:
ՀԷՑ-ից նաև հստակեցրել են, որ նշված ենթակայանը չի գտնվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում:
Հարցին՝ ինչու՞ է հոսանքազրկումից հետո լուսավորության վերականգնումը տևել սովորականից ավելի երկար: Ըստ ընկերության պարզաբանման՝ խնդիրը տեխնիկական է.
-
Ենթակայանի անջատումից հետո տեղի է ունեցել ակնթարթային միացում:
-
Սակայն մարզադաշտի հոսանքազրկված լուսարձակների համակարգերի միացման առանձնահատկությամբ պայմանավորված՝ դրանց անմիջապես վերագործարկումն անհնար է եղել:
-
Լուսատվությունն ամբողջությամբ վերականգնվել է միայն մոտ 5 րոպե անց՝ լամպերի սառչելուց հետո։
Անդրադառնալով անջատումների մասին քաղաքացիներին և սպառողներին իրազեկելու կարգին՝ ՀԷՑ-ից հիշեցրել են, որ պլանային (նախատեսված) ընդհատումների և դրանց վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը նախապես հրապարակվում է ընկերության պաշտոնական կայքում, ինչպես նաև երկու օր առաջ հաղորդվում է հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով:
Մինչդեռ վթարային անջատումներն իրենց բնույթով անկանխատեսելի են, ինչի պատճառով դրանց մասին սպառողներին նախապես ծանուցելն օբյեկտիվորեն հնարավոր չէ:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը