Ինչո՞ւ է Բաքուն հետախուզում հայտարարել ռուս մեդիագործիչների դեմ․ սկանդալային սթրիմի մանրամասները
Հիմք է դարձել հուլիսի 14-ին «Սեմյոն Ուրալով» յութուբյան ալիքով հեռարձակված «Чистота понимания» սթրիմը։

Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից Ռուսաստանի քաղաքացիներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ հայտարարված հետապնդումը մեծ աղմուկ է բարձրացրել մեդիադաշտում։
Հիմք է դարձել հուլիսի 14-ին «Սեմյոն Ուրալով» յութուբյան ալիքով հեռարձակված «Чистота понимания» սթրիմը։
Հաղորդման սկզբում հաղորդավարներն անդրադառնում են Շուշիում կայացած ֆորումին Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Նրանք նշել են, որ Ալիևը բացահայտ աջակցություն է հայտնել Ուկրաինային, խոսել «օկուպացիայից ազատվելու» մասին և միաժամանակ մեղադրել Ռուսաստանին խորհրդային շրջանում Ադրբեջանի «գաղութային զավթման» մեջ։
Քննարկման ընթացքում Ալեքսեյ Չադաևը կոշտ ձևակերպումներ է օգտագործել Ռուսաստանում գործող ադրբեջանական կառույցների և կազմակերպությունների վերաբերյալ՝ դրանք բացահայտորեն անվանելով «կազմակերպված հանցավոր խմբեր»: Նա պնդել է, թե այդ կառույցները սերտաճել են տեղական իշխանությունների, բիզնեսի և իրավապահ մարմինների որոշ շերտերի հետ՝ ձևավորելով ստվերային ու հակաօրինական ցանցեր։
Սեմյոն Ուրալովը սթրիմի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Բաքվի գործողությունները Ղարաբաղում՝ կիրառելով ծայրահեղ ձևակերպումներ. «...Նրանք եկան ազատագրված Ղարաբաղ, լիովին մաքրեցին այն այնտեղ ապրող մարդկանցից... դա նացիզմ է, երբ հարկավոր է հող առանց մարդկանց...»։
Նա հավելել է, թե Ռուսաստանում գործող ադրբեջանական կազմակերպությունները պետք է բարձրաձայնեին տեղի բնակչության փաստացի ցեղասպանության մասին։
Ադրբեջանի իրավապահ մարմինները նման հայտարարությունները որակել են որպես ազգային թշնամանքի և ատելության բացահայտ հրահրում։
Նշենք, որ տեսանյութը ջնջվել է ինտերնետային հարթակներից, սակայն ադրբեջանական կողմն արդեն հասցրել էր արձանագրել այն և միջազգային հետապնդում հայտարարել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։